«Ռոստեխ»-ի ղեկավարը խոստովանել է՝ ՌԴ-ն խզում է օտարերկրյա պատվիրատուների հետ սպառազինության մատակարարման պայմանագրերը

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ռուսական ռազմական արդյունաբերության գործարանները խզում են օտարերկրյա պատվիրատուների հետ սպառազինության մատակարարման պայմանագրերը, խոստովանել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Այժմ արտահանման մատակարարումները նվազել են հասկանալի պատճառներով․ ամեն ինչ ուղարկվում է ռազմաճակատ, ամեն ինչ՝ հանուն հաղթանակի»,- ասել է Չեմեզովը Reuters-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ օտարերկրյա գործընկերների հետ կազմվում է «հետաձված պահանջարկի» համաձայնություն։

«Ռոստեխ»-ի ղեկավարի խոսքով՝ պետական պաշտպանության պատվերների կատարման անհրաժեշտության պատճառով ռուսական զենքի համար «սպասման ցուցակ» և «զգալի հերթ» է առաջացել։

Ըստ Չեմեզովի՝ վերջին մեկ տարվա ընթացքում խզված պայմանագրերի ծավալը կարող է հասնել 5-10 միլիարդ դոլարի։

Անցյալ տարվա մայիսին ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը խզելու մասին հայտարարեցին Հայաստանի իշխանությունները։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը դժգոհեց, որ Երևանը չի ստացել, ի թիվս այլի, զենք, որի համար միջոցներն արդեն փոխանցված են։

2023 թվականի մարտին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խզում է Հնդկաստանի հետ С -400 Triumph զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանավորվածությունները։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը 2018 թվականին 5,4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել և պարտավորվել էր դրանք պատվիրատուին փոխանցել մինչև 2024 թվականի վերջ: Սակայն պատերազմն ու պատժամիջոցները խաթարեցին այս ծրագրերը:

Ռուսական կողմը «գրավոր ծանուցել է Նյու Դելիին հետաձգման մասինվ, գրում է Economic Times-ը՝ վկայակոչելով հնդկական ռազմաօդային ուժերի բարձրաստիճան պաշտոնյային:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SPIRI) տվյալներով՝ 2019-2023 թվականներին ռուսական զենքի արտահանումը, նախորդ հինգ տարվա համեմատ, նվազել է 53%-ով։