Հնդկաստանում AK-203 ինքնաձիգների արտադրությունն ամբողջությամբ կտեղայնացվի մինչև 2025-ի ավարտը

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Կալաշնիկով AK-203 ինքնաձիգերը տեղական արտադրության բաղադրիչներից ամբողջությամբ կհավաքվեն Հնդկաստանում մինչև 2025 թվականի ավարտը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited (IRRPL) համատեղ ձեռնարկության գլխավոր և գործադիր տնօրեն, գեներալ-մայոր Սուդհիր Կումար Շարման։

«Հնդկաստանում արտադրությունը կիրականացվի հինգ փուլով՝ կախված փոխանցվող տեխնոլոգիայի տոկոսից։ Ես ակնկալում եմ, որ 100 տոկոս տեղայնացումը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր»,- ասել է նա:

Շարման պարզաբանել է, որ առաջին ինքնաձիգը, որն ուներ տեղական արտադրության բաղադրիչների միայն 5%-ը, իսկ 95%-ը՝ Ռուսաստանից, հավաքվել է Հնդկաստանում 2023 թվականի հունիսին։ Նա հիշեցրել է, որ ձեռնարկության պայմանագիրը Հնդկաստանի Պաշտպանության նախարարության հետ կնքվել է 2021 թվականի դեկտեմբերին։

«Առաջին առաքումը [հնդկական] զինված ուժերին տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին: Այս պահին մենք արդեն մատակարարել ենք 35 հազար ինքնաձիգ, որոնք օգտագործվում են դաշտում գտնվող զինվորների կողմից»,- հիշեցրել է Շարման:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ավելի վաղ հայտարարել էր 2019 թվականի մարտին երկրում Կալաշնիկով ինքնաձիգներ արտադրելու համար հնդկա-ռուսական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին: