Կայացել է ֆիզպատրաստության 6-րդ մրցույթը, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի աղջիկներ և տղաներ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նախաձեռնությունը համայնքի հերթական աջակցությունն է մարզական կյանքի աշխուժացմանը, զարգացմանն ու երիտասարդների ներգրավվածությանն ասպարեզի բոլոր ուղղություններում: Ֆիզպատրաստության մրցույթի ավարտին հաղթողներին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

