Վաղեմության հիմքով տարեկան մոտ 1000 գործ է կարճվում․ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքը տեղի է ունեցել 2008 թվականին, ուստի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր այս գործով վաղեմության ժամկետ չանցնել։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, որի լիազորությունները մեկ ամիս առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է։

Դատավորի նկատմամբ, հիշեցնենք, կարգապահական վարույթ էր հարուցվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումից հետո։

Ի թիվս այլ մեղադրանքների՝ ԲԴԽ-ն իր որոշմամբ դատավոր Աննա Դանիբեկյանին մեղադրում է այն բանում, որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ ենթադրյալ կաշառք ստանալու գործը չի առանձնացրել սահմանադրական կարգի տապալման գործից՝ ողջամիտ ժամկետում գործի քննություն իրականացնելու համար։

Դանիբեկյանը, սակայն, համոզված է, որ գործից մաս անջատելու դեպքում երկու գործերի քննությունն է՛լ ավելի երկար էր տևելու, քանի որ նույն դատավարական գործողությունները մեկի փոխարեն երկու անգամ իրականացնելու անհրաժեշտություն էր առաջանալու։

Բացի այդ, Դանիբեկյանի դիտարկմամբ, Քոչարյանին վերագրվող ենթադրյալ կաշառք ստանալու արարքը, ըստ գործի, տեղի է ունեցել 2008 թվականին, հետևաբար, իր համար դժվար է պատկերացնել, թե միայն 2019-ին դատարան ուղարկված գործով ինչպես կարող էր վաղեմության ժամկետ չանցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան