Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կրճատելու՝ Գերմանիայի պլանները տագնապալի նորություն են. Բորել

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինային ռազմական օգնությունը նվազեցնելու՝ Գերմանիայի պլանների մասին լուրերն անվանել է «վատ» և «տագնապալի», գրում է VOA-ն։

Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային երկրորդ ամենամեծ օգնություն տրամադրողն է։

Այնուամենայնիվ, Գերմանիայի 2025 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որը երկար բանավեճի առարկա է դարձել իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների միջև, ներառում է ընդամենը շուրջ 4 միլիարդ եվրո (4,4 միլիարդ դոլար) Ուկրաինայի համար: 2024 թվականին այս գումարը կազմում էր մոտավորապես 8 միլիարդ եվրո։

«Հայտարարությունը, որ Գերմանիան կնվազեցնի իր ռազմական աջակցությունն առաջիկա մի քանի տարիների ընթացքում, վատ նորություն է։ Մինչ այժմ Ուկրաինային ամենանշանակալի օգնությունը տրամադրել է Գերմանիան։ Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ հիմա մենք պետք է այլ բան անենք: Բայց առայժմ այն, ինչ մենք անում ենք [Ուկրաինային օգնություն ցուցաբերելը], հիմնականում Գերմանիան է անում»,- ասել է Բորելը Իսպանիայի Սանտանդեր քաղաքում կայացած համաժողովում:

Ստեղծված իրավիճակում Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ հույսը դնելու է G7-ի և Եվրամիության կողմից ռուսական սառեցված ակտիվների օգտագործման պլանների վրա։

Հունիսին «Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնեցին Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել՝ օգտագործելով այդ ակտիվներից ստացված շահույթը:

Ներկայում քննարկման փուլում է Գերմանիայի 2025 թվականի դաշնային բյուջեն։