Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան․ օրակարգում 13 հարց է։ Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկի մի շարք օրենքների նախագծեր։ ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

