ՀԲԸՄ նախագահն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է անում ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը

Լուրեր

26.06.2026 | 17:45
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

ՀԲԸՄ նախագահի նամակում ասված է․

«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,

Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելու Ձեր ջանքերի համար։

2024 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Դուք հայտարարեցիք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի բարեհաջող անցկացմանը (COP29), որը տեղի է ունենալու այս նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ նպատակով Դուք Ադրբեջանին հորդորեցիք հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և դա անել անհապաղ: Այս զրույցը երկու ամիս առաջ էր։ Կալանավորների վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչել է նաև Ձեր խոսնակի կողմից ընդամենը երկու շաբաթ առաջ։

Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի՝ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ անդամների, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող հայության անունից՝ բարձրաձայնելով մեր ահագնացող անհանգստությունն առ այն, որ Ձեր խոսքերն անուշադրության են մատնվել և շարունակվելու են անտեսվել:

Հատկանշական է, որ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների մոտալուտ ազատ արձակման վերաբերյալ որևէ լուր չի շրջանառվում։ Նրանք ձերբակալվել էին անցած սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակումից հետո՝ ավելի քան 120,000 հայերի հետ միասին Արցախը պարտադրված լքելու ճանապարհին։ Մեկ օրում ձերբակալվեցին Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Նույն իրավիճակի զոհ դարձավ նաև Արցախի նախկին պետնախարար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ Ռուբեն Վարդանյանը, ով մեր կարկառուն բարերարներից է և ահռելի ներդրում ունի Հայաստանի և միջազգային մարդասիրական նախաձեռնությունների մեջ:

Նույնքան մտահոգիչ է այն փաստը, որ մի շարք հայ ռազմագերիներ շարունակում են մնալ կալանքի տակ, որն արվում է նրանց ազատ արձակելու՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթի խախտմամբ: Անորոշ է նաև անհայտ թվով քաղաքացիական գերիների հարցը: Այս բանտարկյալները շարունակում են կալանքի տակ մնալ ներպետական ​​և միջազգային իրավունքի, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ, որոնցից մեծապես կախված է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և որոնց Ադրբեջանն անդամ երկիր է հանդիսանում։ Յուրաքանչյուր օրն օրհասական է այս երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի է սպասում են նրանց ապահով վերադարձին: Այս բանտարկյալների ազատ արձակումը կենսական նշանակություն ունի խաղաղության հաստատման գործում:

Անշուշտ, այս նոյեմբերին Բաքվում COP29-ի անցկացումը, առավել ևս այն «խաղաղության COP» ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները, լրջորեն կխաթարվեն, եթե բանտարկյալները շարունակեն մնալ կալանքի տակ: Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եթե նրանք ազատ չարձակվեն մինչև COP29-ը, ապա, միանշանակ, ազատ չեն արձակվի նաև դրանից հետո, երբ նախագահ Ալիևն այլևս շարժառիթ չունենա դա անելու համար։

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գործադրի իր առաջնորդությունը՝ պահպանելու տիրող աշխարհակարգը, հատկապես՝ ներկայիս մեծաթիվ հակամարտությունների պարագայում, որոնք ամբողջ աշխարհում վիճարկում են խաղի կանոնները: Ամերիկայի՝ որպես ազատ աշխարհի առաջնորդի համբավը, կարծես, վտանգված է` անմեղ կյանքեր խլող մեծաքանակ պատերազմների և թշնամական ագրեսիայի պայմաններում:

ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությունը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրերով, ովքեր չափազանց երկար ժամանակ է, ինչ գերության մեջ են: Մենք երախտապարտ կլինենք տեղեկանալ այս հարցի շուրջ զարգացումներին, մասնավորապես, թե որքանով են Ձեր ջանքերը նպաստում Ադրբեջանից բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը:

Երախտապարտ եմ Ձեր ուշադրության համար»։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1198240