Բորելը Գազայում եռօրյա հրադադարի կոչ է արել՝ պոլիոմելիտի դեմ պատվաստումներ կատարելու համար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել եռօրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ ընթացքում անհրաժեշտ է երեխաներին պատվաստել պոլիոմելիտի դեմ։ Ավելի քան 640 հազար երեխա պետք է պատվաստվի։

«Պոլիոմիելիտի արագ տարածումը սպառնում է Գազայի երեխաներին, որոնք արդեն թուլացել են տեղահանության և թերսնման պատճառով: Կոչ եմ անում Գազայի հատվածում անհապաղ եռօրյա հրադադար հաստատել, որպեսզի ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստումներ կատարեն՝ անկախ մյուս բանակցություններից»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

Գազայի հատվածում պոլիոմիելիտի առաջին հաստատված դեպքը տասը ամսական երեխայի մոտ է գրանցվել։ ՄԱԿ-ը պոլիոմիելիտի պատվաստանյութ է մատակարարել անկլավի 1,255 միլիոն մարդու համար: Օգոստոսի 27-ին կազմակերպությունը հայտարարել է հետագա մարդասիրական գործունեությունը դադարեցնելու մասին՝ Դեյր ալ-Բալահ քաղաքի մի քանի շրջանների տարհանման՝ Իսրայելի հրամանի պատճառով։ Այս քաղաքում ՄԱԿ-ը համակարգում էր անձնակազմի աշխատանքների մեծ մասը։

Հուլիսի վերջին Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարեց Գազայի հատվածում պոլիոմիելիտի համաճարակի մասին։ Գերատեսչությունը միջադեպի համար մեղադրել է Իսրայելին, քանի որ տեղի բնակիչների կենցաղային պայմանները, ներառյալ՝ խմելու ջրի բացակայությունը, ազդել են վարակի տարածման վրա։