Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։

Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են ղազախական առաջադեմ փորձը, այդ թվում՝ ինստիտուտների կայացման մասով։ Կարևորվել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամության համար։Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու երկրներում ակտիվորեն ընթացող դատաիրավական դաշտի թվայնացման ուղղությամբ, այդ թվում՝ հանրային ծառայությունների և թվային արդարադատության միասնական հարթակների ստեղծման ուղղություններում։ Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, համագործակցությունը, ինչպես դատաիրավական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարների հանդիպման կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: