Անկարան Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններ է առաջադրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Անկարան Դամասկոսի հետ հարաբերությունները կարգավորելու չորս պայման է առաջադրել՝ հայտարարելով, որ թուրքական զինված ուժերը չեն լքի այդ երկիրը, եթե դրանք չկատարվեն։ Այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրները։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ելույթ ունենալով նոր գումարման խորհրդարանի նիստում, ասել էր, որ միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այս նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։

«Ըստ ԱԳՆ աղբյուրների՝ հարաբերություններն այն մակարդակին վերադարձնելու ճանապարհը, որը կար մինչև 2011 թվականը, անցնում է չորս հիմնական պայմաններով: Այսինքն՝ Թուրքիան չորս հիմնական ակնկալիք ունի հարաբերությունների կարգավորումից»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ Անկարան, առաջին հերթին, ակնկալում է, որ Դամասկոսն ամբողջությամբ կազատվի ահաբեկչական տարրերից՝ տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պահպանելու համար։

«Երկրորդ՝ Սիրիան պետք է հասնի իսկական ազգային հաշտեցման սեփական ժողովրդի հետ՝ հիմնված իր ժողովրդի օրինական պահանջների և ակնկալիքների վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում, վերադառնա սահմանադրական բանակցություններին և համաձայնության գա ընդդիմության հետ։ Երրորդ՝ փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի։ Եվ չորրորդ՝ ապահովի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներին մարդասիրական օգնության անխափան մատակարարումը»,- նշել է հեռուստաալիքը։