Զելենսկին հրատապ հանդիպում է խնդրել ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ՝ ուկրաինական քաղաքների վրա ՌԴ զանգվածային հարձակումից հետո

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա հանդիպում է հրավիրել, որը տեղի կունենա այսօր։ Ըստ Bloomberg-ի՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ համապատասխան նախաձեռնությամբ դիմել էր Ստոլտենբերգին՝ օգոստոսի 26-ին ռուսական բանակի կողմից ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված զանգվածային հրթիռակոծության հետ կապված։

«Սպասվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը տեսակապի միջոցով կտեղեկացնի դաշնակիցներին մարտի դաշտում տիրող իրավիճակի և առաջնահերթ կարիքների մասին»,- հայտնել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլան:

Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն «զգալի աջակցություն» է ցուցաբերել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը և «մտադիր է է՛լ ավելի ամրապնդել երկրի պաշտպանունակությունը»։