Մեծ Բրիտանիան հայտարարել է Գերմանիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագրի մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և նրա թիմը ծրագրում են առաջիկա վեց ամիսների ընթացքում համաձայնության գալ Գերմանիայի հետ պաշտպանության, առևտրի և բիզնեսի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում: Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Գերմանիա և կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Քիր Սթարմերը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ բանակցություններ սկսելու նոր երկկողմ պայմանագրի շուրջ, որը, ինչպես ակնկալվում է, կխթանի բիզնեսն ու առևտուրը, կխորացնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը և կամրապնդի համատեղ գործողություններն անօրինական միգրացիայի դեմ պայքարում», – հայտնել է բրիտանական կառավարությունը:

Համաձայնագիրը պետք է ստորագրվի 2025 թվականի սկզբին։ Ի թիվս այլ բաների՝ դա թույլ կտա Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարություններին «միասնաբար գործել աշխարհաքաղաքական առանցքային հարցերի շուրջ», ներառյալ՝ Ուկրաինայում հակամարտությունը:

Քիր Սթարմերը և Օլաֆ Շոլցը կքննարկեն տնտեսության ամրապնդման նպատակով Միացյալ Թագավորության համագործակցությունը հիմնական գործընկերների հետ: Բրիտանացի պաշտոնյան կհանդիպի նաև գերմանական Siemens Energy ընկերության ղեկավարության հետ, որը մոտ 6 հազար աշխատատեղ է ապահովում Բրիտանիայի քաղաքացիների համար։