Աջակցեք մեզ
Լուրեր
ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ․ Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի …
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, …
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և …
Համալրվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված հետախուզվողների ցուցակը։ Հայաստանի դատախազությունից Factor TV-ին հայտնել են՝ դիմել են Ռուսաստանի դատախազությանը Կարեն Վանեցյանին Երևանին հանձնելու միջնորդությամբ։ Կարեն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին մեկ տարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանի եղբայրն է։ Ըստ ՌԲԿ-ի՝ նա նավթարդյունահանող ռուսական խոշոր ընկերության սեփականատեր է։ Հայաստանում մեղադրվում է փողերի լվացման համար։ …
Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի …
Երևանում փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորվել են աջակցության հետևյալ ծրագրերը․ – բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում …
«Մեր թատրոնն այս տարի կդառնա 50 տարեկան, բայց մեր շենքի հարցը դեռ լուծված չէ, շինարարությունը ձգձգվում է արդեն 5 տարի, բայց մենք թրծված ենք: Երբեք չենք ունեցել մեր տարածքը, բայց միշտ գոյատևել ենք, մեր ճակատին գրված է, որ պետք է այսքան սպասենք: Մենք ամենատուժած թատրոնն ենք, և դա այն դեպքում, երբ ժանրային առանձնահատկություն ունենք»,- Factor …