Թուրքիայի խորհրդարանում նախօրեին Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալի Բոզանի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Տրանսպորտի նախկին նախարար, այժմ իշխող ուժի պատգամավոր Ադիլ Քարաիսմայիլօղլուն պատգամավոր Բոզանին բռունցքով հարվածել է՝ «գող», «անբարոյական», և «ահաբեկիչ» անվանելով։ Բոզանը մինչ այդ ելույթ էր …

