25 Հուլիս 2024 | 10:31
Գյումրի քաղաքի բնակչուհու` ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
Պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդուհի Հակոբյանի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև շարժառիթը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2024թ․ հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն …