Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն: * Դեկտեմբերի 15-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: …