Սերժ Սարգսյանին արդարացրած Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործով ողջամիտ ժամկետը խախտելու մեջ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Factor․am-ի տեղեկություններով՝ վարույթը կապված է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործի հետ։ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400 հզ դրամ տուգանքի։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Արդարադատության նախարարությանը դիմել է Գլխավոր Դատախազությունը, և նախարարությունը վարույթ է հարուցել՝ համարելով, որ դատավոր Միսակյանը խախտել է գործի քննության ողջամիտ ժամկետները։

Հիշեցնենք, որ Վահե Միսակյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորը, և 2024-ի մայիսի 31-ին արդարացրել է նրան։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խնդրանքով՝ Խորհրդի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտը ուսումնասիրություն էր կատարել և 2024-ի փետրվարին ֆիլմ հրապարակել Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ՝ պնդում կատարելով այն մասին, որ Վահե Միսայանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի քննության տեմպն արագացրել է ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարից։

Մինչդեռ Factor TV-ն, ուսումնասիրելով ԲԴԽ որոշումներն ու դատավորի վարույթում առկա գործերի քննության տեմպերը, պարզել էր, որ քննության տեմպերի վրա կարող էր ազդել ոչ թե ԲԴԽ-ի` նոր ղեկավար ունենալու գործոնը, այլ այն, որ սկսած 2023 թվականից, դատավորի անունը մի քանի անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից, բացի այդ՝ սկսած 2023-ի հունվարից, քրեական գործերով դատավորներն այլևս չէին քննում կալանքի, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ և մինչդատական վարույթին առնվող այլ գործեր։

Նշենք, որ Միսակյանի վերաբերյալ վարույթն արդեն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ։

 

Արաքս Մամուլյան