ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման …

