Փոփոխություններ Ուկրաինայի նախարարների կաբինետում. այսօր Ռադան պետք է պաշտոնից ազատի մի շարք նախարարների

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն Ռադան շուտով լուրջ կադրային ռոտացիաներ կսկսի, որոնք կազդեն կառավարության աշխատակազմի կեսի վրա։ Այսօր սպասվում է ազատումների, իսկ վաղը՝ նշանակումների օր, գրում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ըստ պարբերականի՝ այս պահի դրությամբ՝ հրաժարականի դիմում են ներկայացրել ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալուսկան, բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը, եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

ՌԴԲ-Ուկրաինայի տեղեկություններով՝ ռազմավարական արդյունաբերության նախարարի պաշտոնում կնշանակվեն Սերգեյ Բոևը կամ Գերման Սմետանինը, արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ Անդրեյ Սիբիգան, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Օլգա Ստեֆանիշինան, բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ Սվետլանա Գրինչուկը։

Նշվում է, որ տարածաշրջանային զարգացման նախարարությունը կարող է գլխավորել Ալեքսեյ Կուլեբան։

Հավելենք, որ Ուկրաինայի կառավարությունում փոփոխությունները սկսվել են դեռևս այս տարվա գարնանից, բայց միայն հիմա են իրական չափեր ստանում։ Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան երեկ նշել էր, որ Ուկրաինայի Նախարարների կաբինետի ավելի քան 50 տոկոսը փոփոխությունների կենթարկվի։