Մինսկը նոտա է հղել Հայաստանին, հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ 2024 թվականի հունիսի 21-ին Բելառուսի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և երկրում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի միջև։ «Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության և համատեղ ինտեգրացիոն …

