Իրանի նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի Իրաքում
Քաղաքականություն
08.09.2024 | 15:23Չորեքշաբթի օրը նախատեսված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանի այցը Իրաք, որտեղ երկկողմ հանդիպումներ կունենա իրաքցի պաշտոնյաների հետ․ հաղորդում է Mehr գործակալությունը։
Սա Փեզեքշիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-է Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահի այցը նախատեսված է Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանիի հրավերով:
Նա ասել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք երկու երկրների նախագահները պետք է ստորագրեին հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Պեզեքշիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։