Պահանջել են չորս միլիոն դոլար փրկագին. ինչպես են լողավազանի մոտից առևանգել կնոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանները հայտնաբերել են օրեր առաջ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտից առևանգված կնոջը. կան ձերբակալվածներ։ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել։

«Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին:

Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները

Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։

Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում: Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։