Վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Սկսած 1994 թվականից ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 …