Բորելը կողմերի հետ քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն իրանական ISNA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի ու Եվրամիության հարաբերություններին, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերսկսման հարցին։

«Եվրամիության դիրքորոշումը պարզ է: Մենք հավատարիմ ենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ քաղաքականությանը, որը ներառում է բոլոր տարբերակները: Մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած ժամանակ ու ցանկացած տեղում, որտեղ շահերը համընկնում են»,- ասել է Ստանոն։

Նա նշել է, որ «դիվանագիտությունը զգայուն հարցերի շուրջ լուծումներ գտնելու միջոց է»։

«Մենք հանդիպել ենք Իրանի նոր կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և  արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ հաշվի առնելով նրանց հայտարարությունները, որ նրանք ձգտում են բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- ասել է Ստանոն։

Ըստ պաշտոնյայի՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ «Իրանի և Եվրամիության միջև քաղաքական բանակցություններն ու խորհրդակցությունները կշարունակվեն ու կընդլայնվեն նոր կառավարությունում»։

«Մենք ուշադիր հետևում ենք այն որոշումներին, որոնք կընդունեն նախագահը և նրա կառավարությունը համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Իրանի նոր կառավարության հետ մեր բանակցություններում մենք հասկացրել ենք, որ Ռուսաստանի կողմից իրանական զենքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն Ուկրաինայի պատերազմում լուրջ խնդիր է ստեղծում մեր երկկողմ հարաբերություններում»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակը։

Ստանոն անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերականգնման հնարավորությանը։

«Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համակարգող, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ շարունակում է կապի մեջ մնալ իր իրանցի գործընկերների և բոլոր կողմերի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ՝ ապահովելու, որ հաղորդակցության բոլոր ուղիները բաց մնան միջուկային խնդրի շուրջ բովանդակալից բանակցությունների վերսկսման հնարավորության համար»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասել էր, որ գործարքը ներկայիս տեսքով չի կարող վերածնվել, և պետք է նոր բանակցություններ վարել։

«Հիմա այդ բանակցությունների վերականգնումն այնքան էլ հեշտ չէ, որքան նախկինում։ Միջազգային պայմանները փոխվել են, այդ ընթացքում տեղի է ունեցել ուկրաինական պատերազմը, որը մեծ ազդեցություն է ունեցել եվրոպացիների անվտանգության հեռանկարների և, այսպես կոչված, միջազգային անվտանգության պայմանավորվածությունների վրա. Գազայի պատերազմը, սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը, այնտեղ տեղի ունեցած սպանությունները լիովին փոխել են տարածաշրջանի պայմանները»,- նշել էր նա։

ISNA-ն գրում է, որ ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Իրանի և Եվրամիության պաշտոնյաների միջև բանակցությունները երկկողմ հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ, հավանաբար, տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։