Չինաստանն ու ՌԴ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն մինչև սեպտեմբերի վերջ

Լուրեր

27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
Բոլորը

Չինաստանը հայտարարել է այս ամիս Ռուսաստանի հետ «North-Joint 2024» համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Դրանց նպատակն է լինելու «խորացնել ռազմավարական համագործակցությունը» երկու երկրների զինվորականների միջև և ամրապնդել «անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ պայքարելու» կարողությունը, հայտնել է Չինաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների ռազմածովային ուժերը և ռազմական ավիացիան կմասնակցեն զորավարժություններին ՌԴ ափերի մոտ՝ Ճապոնական և Օխոտի ծովերում։ Դրանց շրջանակներում համատեղ ծովային պարեկություն կուղարկվի «Խաղաղ օվկիանոսի զգալի ծովային տարածքներ»։

Բացի այդ, ՉԺՀ-ն կմասնակցի ռուսական «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին, նշվում է հաղորդագրության մեջ։ Այս վարժանքների ստույգ ամսաթիվը հայտնի չէ։

Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին Ռուսաստանն ու Չինաստանն ամրապնդում են տնտեսական, դիվանագիտական ու պաշտպանական համագործակցությունը և հայտարարում «անսահման» գործընկերության և համախմբվածության մասին՝ ի դեմ Արևմուտքի:

ՆԱՏՕ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը և այլ երկրներ քննադատում են Չինաստանի ղեկավարությանն Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային աջակցելու համար։ Պեկինը պատասխանել է՝ կոչ անելով Հյուսիսատլանտյան դաշինքին «առճակատում չհրահրել»: