Լիտվան զանգվածային տարհանման ծրագիր է պատրաստում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտը հայտարարել է, որ երկիրը զանգվածային տարհանման ազգային ծրագիր կմշակի մինչև հոկտեմբերի սկիզբը, գրում է LRT-ն։

«Յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմին ունի իր տարհանման ծրագիրը, սակայն ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային ծրագիր և պատրաստ լինենք այն իրականացնելուն»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ կիբերհարձակումների ֆոնին առաջնահերթ խնդիր է դարձել բնակչության անվտանգությունը։ Հետևաբար, քաղաքացիական պաշտպանությունն ավելի արդիական է, քան երբևէ։

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է, մեր տարածաշրջանի երկրները ենթարկվում են հիբրիդային և ապատեղեկատվական հարձակումների, իսկ դիվերսիաները մեր նոր իրականությունն են, և պետք է նշել, որ մենք առաջնային դիրքերում ենք, ուստի այսօր առաջնահերթություն է դարձել քաղաքացիական պաշտպանությունը»,- պարզաբանել է Բելոտիտը։

Նա հավելել է, որ ազգային մակարդակով քաղաքացիական պաշտպանության ամրապնդումը բավարար չէ, ուստի որոշվել է համատեղ աշխատել մերձբալթյան երկրների հետ։

«Ժամանակն է համատեղել մեր հնարավորությունները և գործել համակարգված՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ԵՄ մակարդակով։ Այո՛, դա շատ թանկ է, բայց մենք պետք է քննարկենք մեր ջանքերը համատեղելու և ԵՄ-ից համապատասխան աջակցություն ստանալու հնարավորությունները»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Վիլնյուսի քաղաքապետ Վալդաս Բենկունսկասը ներկայացրել էր Լիտվայի մայրաքաղաքի պաշտպանության պլանը պատերազմի դեպքում։ Միջոցառումների թվում է քաղաքի տարհանումը։

Բալթյան երկրները նաև պայմանավորվել են ստեղծել «անօդաչու թռչող սարք»՝ դրանց միջոցով իրենց արտաքին սահմանները պաշտպանելու համար։ Բացի այդ, Լիտվայի զինված ուժերը ստացել են ամերիկյան արտադրության Javelin միջին հեռահարության հակատանկային հրթիռային համակարգերի նոր խմբաքանակ։