Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Քաղաքականություն
09.09.2024 | 22:42Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա:
«Նշված երթևեկելի գոտին առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց»,- ասված է հաղորդագրության մեջ: