Ադրբեջանը գնդակոծել է նաև ռուս սահմանապահների մեքենան, շենքը, երբ հարձակվեց ՀՀ վրա․ ՌԴ-ն գնահատական չտվեց․ Գոռ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը չի միացել Ուկրաինային առնչվող Եվրոպայի խորհրդի հռչակագրին: Այն սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը ՌԴ-ի նախագահ Պուտինի ձերբակալման վերաբերյալ, կոչ է անում ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար։ Սա չի՞ արժեզրկում Հռոմի ստատուտի վավերացման փաստը, Factor TV-ի տաղավարում հարց ուղղեցինք քաղաքագետ Գոռ Պետրոսյանին։

«Պուտինին ձերբակալելը կդիտվի ագրեսիա, պատերազմական քայլ, ո՞նց կարող է գերտերության հայտ ներկայացրած ՌԴ-ի նախագահ Պուտինը ձերբակալվել ՀՀ-ում կամ՝ այլ երկրում։ Դա անպատկերացնելի է, և կասկածելի է, որ նաև Էստոնիան կձերբակալի։ Միջազգային իրավունքը գտնվում է ճգնաժամի մեջ, և այսօր չեն գործում դրա այն դրույթները, որոնք գրվել են այլ ժամանակներում և միջազգային հարաբերությունների այլ տրամաբանության մեջ։ Միջազգային իրավունքի կիրարկումն այսօր արգելափակված է»,- նշեց մասնագետը։

Նա հիշեցրեց նաև, որ Հռոմի ստատուտը վավերացնելիս պաշտոնական Երևանը հավաստիացնում էր, որ Հռոմի ստատուտի վավերացումը առնչվում է Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելուն, և ոչ թե հատուկ Պուտինի դեմ է։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը մասնավոր պահնորդական ընկերության հսկողությանը հանձնելու հնարավորությանը։ Ըստ Միրզոյանի՝ որևէ բան, որ ենթադրում է միջանցքի ստեղծում, որի վերահսկողությունը այլ կողմի կհանձնվի, իրենք չեն քննարկում․ «Մենք ասել ենք, որ երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է․ մեզ համար դա անընդունելի է։ Մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։ Ըստ նրա՝ որպեսզի մարդկանց մոտ անվտանգությունը ևս մեկ աստիճանով ավելանա, կարող են երկու երկրներում ներգրավել արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերության, որն, օրինակ, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է նաև, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է. «Դրանք կամ հոդվածներ են, որ նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»։ Ըստ նրա՝ տեքստի շուրջ այլևս չկան անհամաձայնություններ. «Այլ բան, գիտեք, երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, և մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։ Ինչո՞ւ է Երևանը սա առաջարկում։ Գոռ Պետրոսյանի համար հասկանալի է, թե ինչու է Երևանն ուզում օր առաջ կնքել պայմանագիր․

«ՀՀ-ն ձգտում է սահմանին սպառնացող վտանգները թոթափել՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելով․ ուժերի բալանսը հօգուտ մեզ չէ»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան