Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իր վերաբերյալ կարգապահական վարույթի գործով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու խորհրդի մյուս բոլոր անդամներին` բացի նորընտիր անդամներ Մերի Համբարձումյանից և Արմեն Դանիելյանից: Ըստ դատավորի` ԲԴԽ անդամները կանխակալ վերաբերմունք ունեն գործի նկատմամբ: Դանիբելյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում դատավորին …

