Պերուի նահանգների մեծ մասում արտակարգ դրություն է հայտարարվել դենգե տենդի դեպքերի աճի պատճառով, հայտնում է Associated Press-ը։ Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ շաբաթներին գրանցված դենգե տենդի դեպքերը երկու անգամ ավելի են, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 31 հազար դեպք։ Այս տարվա առաջին երկու ամսում 32 պերուացիներ մահացել են վիրուսից։ Նշվում …