«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր՝ 2023/24 խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ: Այս մասին հաղորդում է ArmSport-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը, իսկ 6 րոպե անց հավասարակաշռությունը վերականգնեց Ալեքսիս Ռոդրիգեսը «Արարատ-Արմենիայից»: Լրացուցիչ ժամանակում ևս թիմերին չհաջողվեց գրավել …

