Հայաստանի նման երկրներում բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված մարտահրավերների

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Պարենի համաշխարհային օրվանն ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը «Պարենի իրավունքը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ավելի մեծ պատասխանատվության ստանձնման կոչ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

ՄԱԿ ՊԳԿ-ի հայաստանյանի գրասենյակի տրամադրած հոդվածը՝ ստորև․

«Պարենի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որը ներառում է ոչ միայն սննդամթերքի կամ դրա ձեռքբերման միջոցների, այլև բավարար, անվտանգ, սննդարար և մշակութային առումով ընդունելի պարենի հասանելիությունը: Այս հիմնադրույթն ամրագրված է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICESCR), որը ստորագրվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների կողմից, սակայն որի իրագործումը շարունակում է ցայսօր անհասանելի մնալ շատերին։

Այս տարի մենք նշում ենք Պարենի իրավունքի Կամավոր ուղենիշերի 20-րդ տարեդարձը, որոնց խթանմանը մեծապես նպաստել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

Կազմակերպությունն անգնահատելի դերակատարում ունի պատշաճ պարենի իրավունքն ամբողջ աշխարհում ակտիվ իրացնելու գործում՝ միավորվելով միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանն ու մասնավոր հատվածին և ուղղորդելով, տեխնիկական աջակցություն տրամադրելով անդամ պետություներին, ներառյալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին, որպեսզի կյանքի կոչվեն այս իրավունքին համահունչ քաղաքականություններն ու ծրագրերը։ Այս տարեդարձը ևս մեկ առիթ է մտածելու առաջընթացի և տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերների մասին: Պարենի իրավունքին կից Ուղենիշերում ներկայացված է առաջարկությունների լայն շրջանակ, որն ուղղված է այս իրավունքի առաջանցիկ իրացմանը՝ տվյալ երկրի պարենային անվտանգության համատեքստում: Թեև կառավարություններն առաջնային պատասխանատվություն են կրում իրենց քաղաքացիներին բավարար, անվտանգ և սննդարար սննդամթերքով ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում, Ուղենիշերը, միևնույն ժամանակ, միջազգային հանրությանը, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին հորդորում են սատարել այդ ջանքերին և ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ձեռնարկված ցանկացած քայլ, որքան էլ փոքր, բայց յուրովի նպաստել է պարենի իրավունքի իրացմանը, անկախ նրանից, թե ում կողմից կամ երբ է կատարվել: Աներկբա է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարությունները, հետևել են այս ուղենիշերի մեծ մասին, որոնք հետամուտ են ապահովելու սննդամթերքի մատչելիությունը, հասանելիությունը, համապատասխանությունը և բավարար քանակը: Նման գործողությունների օրինակներից են ֆերմերներին հատկացվող սուբսիդիաները, պարենի աջակցության քարտերը, դպրոցական սննդի ծրագրերը, պարենային անվտանգության չափորոշիչները, կայուն գյուղատնտեսության խթանման, «խելացի» ֆերմաները (GLOBALG.A.P.) և բազմաթիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), որոնք պարենային անապահովության խնդրի լուծմանն ուղղված այնպիսի համայնքային նախաձեռնություններ են իրականացրել, ինչպիսիք են սննդի բանկերը, համայնքային այգիներն ու սնուցման վերաբերյալ կրթական ծրագրերը: Չնայած այս գործողությունների արդյունավետությունը կարող է տարբերվել, սակայն դրանք հավաքականորեն նպաստում են տարածաշրջանում այս իրավունքի առաջանցիկ իրացմանը: Ցանկացած փոքր քայլ օգտակար է։  Եվրոպական միության (ԵՄ) քաղաքականությունները, ինչպիսիք են «Ֆերմայից սեղան» ռազմավարությունը և Սոցիալական իրավունքի եվրոպական հենասյունը, նպատակ ունեն ստեղծելու արդար, առողջ և պարենի էկոլոգիապես կայուն համակարգ՝ ընդսմին խթանելով համապատասխան կենսամակարդակն ու սոցիալական ներառականությունը: ԵՄ-ից բացի այլ երկրներ ևս, ինչպիսին է Վրաստանը, տարբեր ծրագրերի շնորհիվ օգտվում են ՊԳԿ փորձագիտական հմտություններից։ Դրանցից է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը» (ԵՀԳԳԶԾ/ENPARD), որն ուղղված է փոքր ֆերմերների և պարենամթերքի ոլորտում տնտեսվարողների կարողությունների ու դիրքի ամրապնդմանը գյուղմթերքի համակարգերում, տեղական պարենային համակարգերի բարելավման նպատակով կոոպերատիվների զարգացմանը, ինչպես նաև պարենային անվտանգության կառավարման և դրա նկատմամբ պետական վերահսկողության համակարգի կատարելագործմանը:  Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսին է Ուզբեկստանը, սննդամթերքի անվտանգության ոլորտում նշանակալի առաջընթաց է արձանագրել ազգային ծրագրերի միջոցով, որոնց նպատակն է բարելավել սննդամթերքի արտադրության ու վերամշակման սանիտարահիգիենիկ չափորոշիչները, ինչը կօգնի ապահովել սննդամթերքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ պաշտպանելու սպառողների առողջությունը։ Մտահոգիչ է այն փաստը, որ պարենի հատուկ իրավունքի մասին օրենսդրությունը ԵՄ և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում շարունակում է թերի մնալ։ Եվրոպայի խորհուրդը պետք է առաջիկայում այս իրավունքի հստակ պաշտպանության իրավական գործիք սահմանի, սակայն տարածաշրջանի շատ երկրներում բացակայում է դրա կիրարկման համար անհրաժեշտ իրավական դաշտը: Կամավոր ուղենիշերը մի շարք առաջարկություններ են ներկայացնում, այդ թվում պարենային անվտանգության ազգային ռազմավարությունների, իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարգավորումների մշակում, կայուն պարենային համակարգերի խթանում, սոցիալական պաշտպանության ապահովում, միջազգային համագործակցության ակտիվացում և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորում: Այսուհանդերձ, քաղաքականություններն ու ծրագրերն ընդամենը նպատակին հասնելու միջոցներ են։ Այստեղ ամենակարևորն աշխարհի իրական առաջընթացն է, որտեղ ոչ ոք անտեսված չէ, մասնավորապես խոցելի խմբերը՝ երեխաները, կանայք, տարեցները (գյուղական բնակավայրերում ամենաարագ աճող հատվածը) և մարգինալացված էթնիկ խմբերը։

Այս համատեքստում պարենի իրավունքի առաջանցիկ իրացումը տարածաշրջանում անհամաչափ է տեղաբաշխված։ ՊԳԿ տվյալներով՝ 2023 թվականին չափավոր կամ խիստ պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 111 միլիոնը: Սննդարար սննդակարգի հասանելիության զգալի անհամաչափությունները շարունակում են արձանագրվել մասնավորապես խոցելի բնակչության շրջանում՝ ինչպես քաղաքային, այնպես էլ մերձքաղաքային և գյուղական շրջաններում։ Մտահոգիչ է նաև սննդամթերքի մատչելիության խնդիրը։ 2022 թվականին ԵՄ  քաղաքացիների 8.3 տոկոսը բարձր գնաճի հետևանքով երկու օրը մեկ միս, ձուկ կամ համարժեք բուսական սնունդ ընդունելու հնարավորություն չի ունեցել, իսկ Հայաստանի նման երկրներում բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված նման մարտահրավերների:

Սա հանգեցրել է այնպիսի պարենային միջավայրի, որտեղ գերակշռում են չափազանց շատ վերամշակում անցած մթերքները՝ պարունակելով շաքարի, ճարպերի ու հավելումների հսկայական քանակություն, որոնք, իրենց հերթին, կապված են այս մայրցամաքում ճարպակալման և սննդակարգով պայմանավորված հիվանդությունների մակարդակի բարձրացման հետ: Կենտրոնական Ասիայում ավանդական սննդակարգն աստիճանաբար իր տեղն է զիջում պակաս սննդարար տարբերակներին, ինչը հանգեցնում է սնուցման երկակի խնդրի, այդ թվում 15-ից 49 տարեկան կանանց թերսնուցման և անեմիայի, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցման և մանավանդ թերաճի, որի ցուցանիշները շարունակում են բարձր մնալ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, Կովկասում և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրոպայի որոշ երկրներում և Ուկրաինայում. Ադրբեջան (13.3 տոկոս), Տաջիկստան (13.1 տոկոս), Ուկրաինա (12.3 տոկոս) և Ղրղզստան (10.3 տոկոս):

Տարածաշրջանի մի շարք երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում գերիշխում է գիրությունը, 15-ից 49 տարեկան կանանց շրջանում՝ անեմիան և աճում են մեծահասակների ճարպակալման ցուցանիշները։ Մինչև հինգ տարեկան երեխաների գիրության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Արևմտյան Բալկաններում (10.3 տոկոս) և Կովկասում (9.1 տոկոս): Մեծահասակների ճարպակալման տարածաշրջանային տարածվածությունն աճում է և գերազանցում համաշխարհային գնահատականը: 15-ից 49 տարեկան կանանց շրջանում անեմիայի արժեքները գերազանցում են համաշխարհային գնահատականը (29.9 տոկոս) հատկապես Ղրղզստանում (35.8 տոկոս), Տաջիկստանում (35.2 տոկոս) և Ադրբեջանում (35.1 տոկոս)։

Թերսնուցման հետ կապված այս մարտահրավերները հաղթահարելու համար Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կենտրոնանան սննդարարության որակի վրա՝ ապահովելով, որ բոլոր քաղաքացիներն ունենան բավարար, բազմազան և հավասարակշռված սննդակարգի ֆիզիկական ու տնտեսական հասանելիություն։ Ոչ ոք չպետք է անտեսվի: Սա պետք է ուղեկցվի կրթական և հանրային իրազեկման քարոզարշավներով, որոնք խրախուսում են սննդամթերքի հարցում ավելի առողջ ու կենսակայուն ընտրություններ կատարել: Հավասարապես կարևոր են մասնավոր հատվածի կողմից սննդամթերքի բաղադրիչների ու կազմության, մանրածախ վաճառքի և մարքեթինգի գործելակերպերի ուղղությամբ կատարվող քայլերը։ Անհրաժեշտ է նաև մեծացնել կայուն գյուղատնտեսությանն աջակցությունը, որը խթանում է կենսաբազմազանությունը, ներառյալ տեղական և ավանդական պարենային համակարգերի պահպանումն այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Արևմտյան Բալկանները, Կովկասը և Կենտրոնական Ասիան: Քաղաքացիական հասարակության, փոքր ֆերմերների և տեղական համայնքների ներգրավումը քաղաքականությունների ձևավորմանն առանցքային նշանակություն ունի ներառական քաղաքականությունների ստեղծման համար, որոնք պարենային անապահովության խնդրի արդյունավետ լուծումներ կառաջարկեն: Այս ուղղությամբ վերջերս կատարված բեկումնային իրադարձություններից մեկը 2024 թվականին մայիսին Ժնևում կայացած Պարենի իրավունքի թեմայով երկրորդ Ֆորումն էր: Այս միջոցառումը համախմբել էր Եվրոպայից ժամանած մասնագետներին` քննարկելու պարենային անվտանգության, պարենային ինքնիշխանության և պարենի իրավունքի հետ կապված կարևորագույն հարցերը, ընթանալով դեպի Եվրոպայի քաղաքացիների նախաձեռնություն, որի առանցքում կայուն պարենային համակարգերի վերաբերյալ համապարփակ առաջարկների մշակումն էր:

Տարածաշրջանը պարենի իրավունքի վերաբերյալ գլոբալ նախաձեռնությունների առաջնորդման ներուժ ունի, որը կարող է իրականացնել միջազգային առևտրային համաձայնագրերում և զարգացման շուրջ համագործակցության ոլորտում կայուն, արդար և ներառական պարենային համակարգերի խթանման միջոցով՝ խարսխված մարդու իրավունքների վրա։

Ուստի, պարենի իրավունքի կամավոր ուղենիշերի ընդունման 20-րդ տարեդարձի նշանավորումը պետք է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար իրենց հանձնառության ամրապնդման լավ հնարավորություն դառնա։  Առաջնորդելով պարենի իրավունքի հիմնավոր օրենսդրության, քաղաքականությունների մշակման և իրացման գործընթացը և գլոբալ համագործակցությունը, տարածաշրջանը կարող է հզոր օրինակ դառնալ՝ իր բոլոր քաղաքացիներին առողջ, ակտիվ և ինքնաբավ կյանք ունենալու համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիություն ապահովելով»։