Հայ ժողովուրդը պետք է իր ձայնը բարձրացնի Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու պահանջով․ Հաջիև

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Տարածաշրջանում իրական խաղաղություն է, որը ձեռք է բերվել ոչ թե Հայաստանի բարի կամքով, այլ Ադրբեջանի ռազմական և հարկադրական միջոցներով»։ Այս մասին իտալական «La Repubblica»-ին տված  հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա փորձել է արդարացնել Արցախի դեմ Բաքվի ռազմական ագրեսիան ու  հայ բնակչության էթնիկ զտումը։

«Ելնելով այն հանգամանքից, որ 30 տարում հակամարտության կարգավորման մեջ էական արդյունք չեղավ՝ 2020 և 2023 թվականներին մենք ստիպված եղանք երկու ռազմական գործողություններ իրականացնել, որոնք «ազատագրեցին Հայաստանի կողմից օկուպացված Ղարաբաղյան հողերը և դրանով իսկ վերականգնեցին մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Հաջիևը։

«Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բայց առջևում դեռ կան խոչընդոտներ։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանը վերաբերում է անկախության հռչակմանը, որտեղ հայերենով գրված է «Միացում» բառը, որը նշանակում է Ղարաբաղի ադրբեջանական տարածքների միավորում Հայաստանին։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև հայ ժողովրդի հետ, որը պետք է իր ձայնը բարձրացնի սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու պահանջով՝ հրաժարվելով Ադրբեջանի տարածքային պահանջներից։ Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր չէ, այն պետք է երաշխիք լինի, որ Հայաստանում ոչ ոք չի դիմի ռևանշիզմի Ադրբեջանի դեմ, որը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է Ալիևի օգնականը։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի