Զելենսկին և Պուտինը ցանկանում են պատերազմի ավարտ. Թրամփը` Զելենսկու հետ հանդիպմանը

Լուրեր

19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.07.2026 | 10:01
Կիլիան Մբապեն՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու
19.07.2026 | 09:35
RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 09:08
Անգլիան 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպում են ունեցել Նյու Յորքում՝ ԱՄՆ նախկին նախագահին պատկանող «Թրամփ թաուեր» համալիրում։

«Ես հավատում եմ, որ եթե ես հաղթեմ, մենք շատ արդար ավարտ կունենանք։ Նախագահը [Զելենսկին] ցանկանում է, որ այն դադարեցվի: Եվ ես վստահ եմ, որ նախագահ Պուտինը ցանկանում է, որ դա դադարեցվի։ Այնպես որ, մենք ցանկանում ենք արդար գործարք բոլորի համար», – BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։

Չնայած Թրամփը խոստանում է մեկ օրվա ընթացքում ավարտել պատերազմը Ուկրաինայում՝  նա չի բացատրում, թե ինչպես է մտադիր հասնել դրան: Որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ մտավախություն ունեն, որ նա կփորձի համոզել Ուկրաինային տարածքային զիջումների գնալ կամ սառեցնել հակամարտությունը։ Կիևում մեկ անգամ չէ, որ երկու տարբերակներն էլ անընդունելի են անվանել։

Ուրբաթ օրը լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան պետք է համաձայնի իր որոշ տարածքներ Ռուսաստանին հանձնելուն՝ պատերազմն ավարտելու համար, Թրամփը պատասխանել է. «Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:

Թրամփը հանդիպումը սկսել է հայտարարությամբ, որ լավ կապեր է պահպանում ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես կարծում եմ, որ եթե մենք հաղթենք, ապա ամեն ինչ շատ արագ կլուծենք»,— հայտարարել է Թրամփը։

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում BBC-ի թղթակիցը, Թրամփն ու Զելենսկին փորձել են տպավորություն ստեղծել, որ իրենք լավ հարաբերություններ ունեն։ Բայց նրանց դեմքի արտահայտություններն ասում էին, որ հանդիպումն իրականում լարված էր։

BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ Զելենսկին խոսել է իր «հաղթանակի ծրագիրը» քննարկելու ցանկության մասին, բայց Թրամփը այլ կերպ է շեշտադրումներ արել։ Նա անընդհատ ասել է, որ Ուկրաինան դժոխքի միջով է անցնում, և հակամարտությունը պետք է ավարտվի։ Ուկրաինայի հաղթանակի մասին նա չի հիշատակել։