Երևանում հունիսի 8-ին կայացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակությունների հանդիպումը, որը միտված էր տնտեսական կապերի ակտիվացմանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշել է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը կարելի է …

