Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը կտեղակայվի ՌԴ-ից 140 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Որպես ՆԱՏՕ-ի (MCLCC)  ցամաքային հրամանատարության տեղակայման վայր Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն ընտրել է Միկելի քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանից 140 կմ հեռավորության վրա և այստեղ է երկրի  բանակի հրամանատարությունը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը։

«Ֆինլանդիայում նոր MCLCC-ի ստեղծումը կարևոր քայլ է ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ: Միկելիում Ֆինլանդիայի բանակի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի հրամանատարությունն ընդունելու ակնհայտ ընտրությունն էր: Այս երկու վայրերը միավորելով՝ մենք հասնում ենք հնարավոր լավագույն սիներգիայի մեր ազգային պաշտպանության համակարգման և ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների համակարգման միջև: Առաջարկը հիմնված էր ռազմական կարծիքի վրա, որն այնուհետև հիմք հանդիսացավ Ֆինլանդիայի պաշտպանության գերատեսչության գնահատման համար»,- ասել է նախարարը։

MCLCC-ը պլանավորելու, նախապատրաստելու և ուղղորդելու է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերը Հյուսիսային Եվրոպայում՝ Նորֆոլքի միացյալ ուժերի հրամանատարության ներքո: Սովորական պայմաններում այն պատասխանատու կլինի ՆԱՏՕ-ի զորավարժությունների և իր տարածքում այլ խաղաղարար գործողությունների համար: Ճգնաժամի դեպքում այն ղեկավարելու է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի գործողությունները իր տարածաշրջանում: Հրամանատարությունը կունենա անձնակազմ դաշնակից երկրներից և Ֆինլանդիայի պաշտպանության ուժերից։

Պլանավորումն ու իրականացումը  տեղի են ունենալու փուլերով՝ ավելի կոնկրետ ժամանակացույցով, որը կհայտարարվի 2025 թվականին։

Թարգմանությունը՝Էմմա Չոբանյանի