Իսրայելը հարված է հասցրել Բեյրութում «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբին. կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Ուրբաթ երեկոյան իսրայելական բանակը Բեյրութի հարավի Դահիա շրջանում հրթիռային հարված է հասցրել «Հըզբոլլահ» խմբավորման կենտրոնական շտաբին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդվում է, որ թիրախը հնարավոր է՝ «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան է, սակայն առայժմ հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք նա կարող էր տուժել:

Հարվածներից քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և հայտարարել, որ իր երկիրը հաղթում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և լիբանանյան «Հըզբոլլահի» դեմ պատերազմում:

Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ «բարձր ճշգրտության հարվածն» ուղղված է եղել խմբավորման կենտրոնական շտաբի դեմ։

Հաղորդվում Է տասնյակ զոհերի և մասշտաբային ավերածությունների մասին: Սակայն առայժմ հաստատվել է միայն երկու մարդու մահը, ևս 76-ը վիրավորվել են։

Դեպքի վայրից ստացված տվյալների համաձայն՝ հարվածներից մեկը հասցվել է դպրոցից ընդամենը 700-800 մետր հեռավորության վրա, որտեղ պատսպարվում են Լիբանանի հարավից իսրայելական կրակոցներից փախած մարդիկ:

Այդ առիթով հատուկ թողարկված տեսաուղերձում Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, դերծովակալ Դանիել Հագարին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատասխանատվությունը դրել է «Հըզբոլլահի» ղեկավարության վրա: Նրա խոսքով ՝ խմբավորման առաջնորդները «միտումնավոր շտաբ են տեղակայել բնակելի տների տակ՝ Լիբանանի բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու համար:

Իրանի իշխանություններն իրենց վրդովմունքն են հայտնել: Բեյրութում Թեհրանի դեսպանը իսրայելական բանակի ուրբաթօրյա հարվածներն անվանել է «վտանգավոր էսկալացիա»: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթից կարճ ժամանակ անց հայտարարել է, որ ընդհատում է ԱՄՆ-ում այցն ու վերադառնում Իսրայել:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը ևս ընդհատել է իր այցն ԱՄՆ՝ Բեյրութին իսրայելական հարվածի պատճառով:  Նաջիբ Միքաթիի մամուլի ծառայությունը հայտնել է՝ «Բեյրութի հարավային արվարձանի դեմ իսրայելական ագրեսիայից հետո Լիբանանում տեղի ունեցածի լույսի ներքո վարչապետը որոշել է ավարտել հանդիպումները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում»: