13 Մայիս 2024 | 14:59
ՄԱԿ-ի հանձնաժողովն անհանգստացած է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի արտադատական սպանություններից, խոշտանգումներից և այդ ամենի հետաքննության բացակայությունից
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է Ավստրիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Հոնդուրասի, Լիխտենշտեյնի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ եզրակացությունները։ Արդյունքները պարունակում են Հանձնաժողովի հիմնական մտահոգություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր երկրի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի վերաբերյալ: Ադրբեջանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ Հանձնաժողովն անհանգստացած է զինված հակամարտությունների և «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում …