Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ …

