Մենք լավ թաղող ազգ ենք, բայց «Հայֆիլմում» ոտնատակ ենք տալիս Աբրահամյանի, Մկրտչյանի ժապավենները. Շարաֆյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Երևանում պետք չէ այսքան շենք կառուցել, Երևանը խեղդվում է, հնարավորություն չունի դրանք ընդունելու, փոխարենը կանաչ գոտիներ է պետք ստեղծել: Մեր մայրաքաղաքը փոխվել է, փողոցներ կան, որոնք նույնիսկ չեմ ճանաչում, փակվել են սրճարաններով ու ռեստորաններով: Երևանը կորցրել է իր գույնը, այն մեծերը, որ քայլում էին մեր քաղաքի փողոցով, գնացին ու նրանց տեղը թափուր մնաց»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան Լևոն Շարաֆյանը, որը տևական ժամանակ է` բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

Դերասանը խոսում է նաև հայ կինոյից, «Հայֆիլմ» կինոստուդիայից, որը կորցրինք անվերադարձ: Նա շեշտում է` գեղարվեստական արժեքավոր ֆիլմեր այսօր քիչ են ստեղծվում. «Մենք ունեցել ենք ավանդույթներով «Հայֆիլմ», որը լավ ֆիլմեր է նկարել, չէ´ր կարելի քանդել, թալանել: Դրա վերականգնումն անհրաժեշտություն է»:

Նա շեշտում է`տարիների ընթացքում մեծ թվով կինոժապավեններ ցրտից, մթից պարզապես փչացան, որոշներն էլ` կորան. «Երբ վերջին անգամ գնացի «Հայֆիլմ» կինոստուդիա, լացս եկավ, տեսա`ոնց է այն քանդվել, հատակի կեսը, դռները չկային, ահավոր վիճակ էր: Ես տեսա Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի ֆոտոպրոբաների նկարները հատակին նետած, մարդիկ ոտնատակ էին տալիս դրանք, ո՞նց կարելի էր: Մենք չենք գնահատում մեր մեծերին, մենք լավ թաղող ազգ ենք»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան