Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով երկկողմ և տարածաշրջանային հարցեր, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ էլ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկրների երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով էլ …

