ԱՄՆ-ն կարծում է՝ Թուրքիան կարող է Ադրբեջանին զերծ պահել ՀՀ-ի դեմ ագրեսիայից․ Էրդողանի խոսքը այդ համատեքստում է․ Տիգրան Գրիգորյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, որում նշված է, թե «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։ Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը։ Բլինքենը կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն ու զարգացում կբերի տարածաշրջանին։ Ո՞րն է այս հանդիպման արդյունքը։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հանդիպման հաղորդագրությունից դատելով՝ առանձնակի արդյունքներ չի տեսնում և ակնկալիք չի էլ ունեցել։

«Արդյունքը հանդիպման կայանալու փաստն է։ Ամերիկացիները մի քանի շաբաթ է՝ նախապատրաստում էին հանդիպումը։ Վերջին շրջանի ամերիկացի պաշտոնյաների այցերը կապված էին այդ հանդիպման կազմակերպման հետ։ Բայց ինչպես տեսնում ենք՝ որևէ առարկայական արդյունք չկա, և այդ բոլոր հայտարարությունները բազմիցս լսել ենք նաև նախկինում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո Էրդողանն ասել է, թե Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով․ «Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված»։ Էրդողանը նշել է, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար․ «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի այս հայտարարությունը արդյո՞ք կարելի է համարել Փաշինյանի հետ նրա խոսակցության բացահայտում․

«Դժվար է ասել, թե ինչ են խոսել՝ մանրամասներ չկան, թե ինչ են քննարկել։ ԱՄՆ-ն կարծում է, թե Թուրքիան ինչ-որ դերակատարություն պետք է ունենա այս պրոցեսում, և վերջին շրջանում այդ ուղղությամբ էին մտածում։ Ամերիկյան մոտեցումը վերջին մեկ տարում այն է, որ Ադրբեջանը հասել է իր նպատակներին, ՀՀ-ի նկատմամբ որևէ պահանջ պետք է դիտարկել որպես առավելապաշտության դրսևորում, և Թուրքիան պետք է դերակատարություն ունենա այս մեսիջը նաև Բաքվին հասցնելու։ Բայց պարզ է՝ քանի դեռ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կան տարաձայնություններ, Անկարան աջակցելու է Բաքվին»։

Տիգրան Գրիգորյանը համարում է՝ հայ-ադրբեջանական պրոցեսում հնարավոր կլինի աջաընթացի մասին խոսել, եթե Ադրբեջանը դուրս գա ՀՀ-ից զավթած տարածքներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան