Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կնպաստեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում։ Նա նշել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ …

