Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին՝ Բաքվում Իրանի և Իսրայելի դեսպանները միմյանց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախ նոյեմբերի 4-ին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «այս փուլում Իսրայելի համար ՀԱՄԱՍ-ի մարտիկները բավարար են, որոնք նրան կթաղեն Միջերկրական ծովում»։ «Դուք ելք չունենք, ամբողջ աշխարհը ձեր դեմ է։ Ինչպես ամբողջ աշխարհը, …