28 Մայիս 2024 | 23:13
2024թ․ առաջին երեք ամսում ՌԴ-ից արտաքսվել է շուրջ 22 հազար օտարերկրյա քաղաքացի, 669 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
2024 թվականի հունվարից մինչև ապրիլ Ռուսաստանից արտաքսվել է մոտ 22 հազար օտարերկրյա քաղաքացի, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Верстка»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի վերլուծական զեկույցը։ Ռուսաստանից արտաքսման սպասող հատուկ հաստատություններում ավելի քան 6,8 հազար օտարերկրացի է պահվել, ինչը նույնպես երկու անգամ ավելին է, քան նախորդ տարի։ …