«Պայմանագիր է ստորագրվել Ֆրանսիայի հետ «Սեզար» տեսակի 155 միլիմետր տրամաչափի հաուբիցների ձեռքբերման համար, որը կարճ ժամանակահատվածում կլինի Հայաստանի զինված ուժերում», – այս մասին Factor.TV-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը սա բավականին լուրջ ձեռքբերում է համարում։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ ֆրանսիական կողմի հետ …

