Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նախաձեռնվել էր քրեական քրեական վարույթ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Արաբկիրի քննչական …