ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Mr. Freeman-ի հեղինակ Պավել Մունտյանի նկատմամբ

Լուրեր

09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
Բոլորը

ՌԴ իշխանությունները մուլտիպլիկատոր, Mr. Freeman հեռուստասերիալի ստեղծող Պավել Մունտյանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել, գրում է Current Time-ը։

«Մեղադրյալ Մունտյան Պ.Ա.-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեղադրյալը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս»,- ասվում է փաստաթղթերից մեկում։

Սեպտեմբերին Մոսկվայի Խորոշևսկի շրջանային դատարանը Մունտյանին հեռակա դատապարտել էր ութ տարվա ազատազրկման՝ ռազմական կեղծիքների գործով (Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ):

Ծաղրանկարչի դեմ գործը բացվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Մեղադրանքի պատճառ է դարձել նրա գրառումը «ուկրաինական Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին»։ Այն հրապարակվել է մուլտիպլիկատորի Տելեգրամ ալիքում 2022 թվականի ապրիլին։

Դեկտեմբերի վերջին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Փետրվարին Մոսկվայի Խորոշևսկի շրջանային դատարանը հեռակա ձերբակալել էր Մունտյանին։ Վերջին տարիներին Մունտյանը բնակվում է Կիպրոսում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի