Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: «Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան, և մենք ուրախ կլինենք …

