Արեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր

Լուրեր

27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
Բոլորը

Արեգակնային բռնկումներից հետո Երկրին է մոտենում պլազմայի մեծ ամպ, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«Առաջիկա երկու օրերի համար չափազանց անբարենպաստ գեոմագնիսական կանխատեսումը ձևավորվել է Արեգակի վրա վերջին խոշոր բռնկումների մոդելավորման արդյունքների հիման վրա: Դիտարկումները ցույց են տալիս, որ երեկվա X1.8 մակարդակի բռնկումն ուղեկցվել է բացառիկ բարձր արագությամբ պլազմայի արտանետմամբ»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ վերջերս X9.1 մագնիտուդով հզոր բռնկումից հետո արտանետումը Երկրին դիպել է միայն եզրով և էական փոփոխություններ չի առաջացրել գեոմագնիսական դաշտում։ Այս անգամ պլազմային ամպը չափազանց մեծ է չափերով, հետևաբար, ինչպես ընդգծել է գիտնականը, «Երկիրը չի կարողանա խուսափել դրանից»։

Բացի այդ, ամպը չափազանց տարասեռ կառուցվածք ունի ինչպես խտությամբ, այնպես էլ արագությամբ, ասել է Բոգաչովը։

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, ենթադրվում է չորրորդ մակարդակի մագնիսական փոթորիկների առկայություն՝ մինչև երկու օր տևողությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի